«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մայիսի 24-30-ը տարածաշրջանում գրանցվել է 15 երկրաշարժ

Մայիսի 24-30-ը տարածաշրջանում գրանցվել է 15 երկրաշարժ
31.05.2012 | 10:50

Մայիսի 24-30-ը Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 14 գեոդեզիական և 150 մոնիտորինգային կայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ: Դրանք տեղի են ունեցել մայիսի 24-ին և 25-ին` Աշոցք գյուղից, համապատասխանաբար 8 կմ հարավ-արևելք և 14 կմ հյուսիս-արևելք:
Մայիսի 24-ին տարածաշրջանում, 3-4 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շեքի քաղաքի հարավ-արևելյան և Իրան-Ադրբեջան սահմանային գոտում` էպիկենտրոնը Փարսադ քաղաքից հարավ-արևմուտք:
Մայիսի 26-ին 3 բալանոց 2 սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել նաև Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք: Վերջինիս ժամեր անց հետևել է ևս մեկը` 3 բալանոցը:
Մայիսի 28-ին` 3-4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Իրանի Թավրիզ քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք և 29-ին` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք ընկած հատվածներում: Նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել մայիսի 29-ին` Վրաստանի Դմանիսի քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք գտնվող հատվածում:
Նշված ժամանակահատվածում, տարածաշրջանից դուրս 6,0 և ավելի մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Նորվեգական ծովում, ճապոնական Բոնին կղզիների մերձակայքում և Արգենտիայի հյուսիսում: Վերջինիս ուժգնությունը եղել է 6.7 մագնիտուդ: Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի (էպիկենտրոնը Բոլոնիա քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք) հետևանքով զոհվել է` 17, վիրավորվել` ավելին քան 300 մարդ: Հատկապեսլ տուժել են Միրանդոլա, Կավեցո, Մեդոլա քաղաքները: Ստորգետնյա ցնցումները զգացվել են պետության հյուսիսային հատվածում, ինչպես նաև հարևան Սլովենիայում:
Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊԾ» գործակալության տեղեկատվության, սեյսմաակտիվությունը դեռ պահպանվում է:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ